ՀՀ կառավարության պարտքը գնահատվել է ցածր ռիսկային

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունն ամփոփող աշխատանքային փաստաթուղթը: Դրա շրջանակներում մասնագետների կողմից իրականացվել են կառավարության պարտքի կայունության բազմակողմանի գնահատումներ և դրան սպառնացող ռիսկերի վերլուծություններ:

Վերլուծության արդյունքները ցույց են տվել հետևյալը․

ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը կայուն է և գտնվում է կառավարելիության տիրույթում: Այդ հարցում առանցքային դերակատարում ունի հարկաբյուջետային կանոնների նոր համակարգի վրա խարսխված պարտքի բեռի նվազեցման քաղաքականությունը:

ՀՀ կառավարության պարտքը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից մշակած գնահատվում է ցածր ռիսկային:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտարժութային պարտքի և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի մասնաբաժինները գնահատվում են ռիսկային, միևնույն ժամանակ կառավարելի: ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարական փաստաթղթերով ծրագրված միջոցառումների իրականացումը կնպաստի պարտքի կայունության ռիսկերի մեղմմանը:

Վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: