ԱՄՀ-ն Ուկրաինային կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների խթանման անհրաժեշտության մասին, որոնք ներառում են կոռուպցիայի դեմ պայքարի, պետության և օլիգարխների դերի նվազեցում ուկրաինական բիզնեսում:

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինային հարկավոր է կառուցվածքային բարեփոխումների զարգացում՝ կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետության ու օլիգարխների դերի նվազեցման համար», – ասել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերրի Ռայսը:

Ներկայում Կիևը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի վերաբերյալ։ Արժույթի միջազգային հիմնադրամը և Ուկրաինայի իշխանությունները առաջընթաց են գրանցել Կենտրոնական բանկի բարեփոխման առանցքային միջոցառումների քննարկման և երկրի ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ՝ հնարավոր նոր վարկային ծրագրի վերաբերյալ խորհրդատվությունների միջոցով: 

Ռայսի կարծիքով, առաջընթաց է գրանցվել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության վերաբերյալ քննարկումների, Ազգային բանկի անկախության և ֆինանսական կայունության պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներում, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին։