Փաշինյանը հանդիպեց Բերդի բնակիչների հետ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Տավուշի մարզ և հանդիպում ունեցավ Բերդի բնակիչների հետ:

Հանդիպման ժամանակ Բերդի բնակչները սկսեցին բղավել «Քաղաքապետ հեռացիր», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խնդրեց խնդրեց չգովաբանել կամ չվարկաբեկել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ նշելով, որ դրա համար ուրիշ վայր կա:

«Այսօրվա հանդիպումը չենք օգտագործում, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ո՛չ գովաբանելու համար, ոչ էլ վատաբանելու համար: Այսօր այդ օրը չէ: Բոլորիդ հարցերը լսելու ենք և արդարությունը հաղթելու է: Եթե ընտրությունը լինի հարազատ եղբոր և արդարության միջև, ես ընտրելու եմ արդարությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով բնակիչներից մեկ խնդրանքին՝ սահմանամերձ համայնքներին ուշադրություն դարձնելու վերաբերյալ,  Փաշինանը հայտնեց, որ կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել: Նա նաև կոչ արեց արտերկրում բնակվող մարդկանց ներդրումնել անել Հայաստանում:

 

 

Մեկնաբանություններ