Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Փրկարարներն իրականացրել են մարդկանց տարհանման և տարածքի սահմանազատման աշխատանքներ:
Ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: