«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Հասրաթյան, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Միրաքյան, Գ. Զոհրապի փողոցների, Վշտունու փող. 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լենինգրադյան փող. 46-ից-50, Սիսակյան փող. 2-րդ, 4-րդ, 6-րդ համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: