Պարգևներ՝ Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լ. Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային ուսանողական ստուգատեսում Ձեր ցուցաբերած արդյունքները շատ կարևոր են: Համաշխարհային ունիվերսիադան այն ստուգատեսն է, որով աշխարհի շատ երկրներ փաստագրում են իրենց երիտասարդության առողջական վիճակն ու սպորտային պատրաստվածությունը: Մեր թիմի արձանագրած հաջողությունների հաջորդ քայլը պետք է լինի երիտասարդության, մասնավորապես ուսանողության համախմբումը Ձեր շուրջը: Պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը մասնագիտացված կառույցների խնդիրն է, սակայն սպորտի մասսայականությունը խրախուսելու լավագույն ձևը ուսանողական սպորտի զարգացումն է և այստեղ, Դուք, որպես հաջողություն արձանագրած երիտասարդ մարզիկներ, մեծ դերակատարում ունեք»,- դիմելով ներկաներին՝ նշել է ԿԳ նախարարը և հորդորել նրանց իրենց բուհերում պրոպագանդել սպորտն ու առողջ ապերելակերպը:
Նշենք, որ 2017 թվականի օգոստոսի 16-30-ը  Թայվանում կայացել է  29-րդ համաշխարհային ունիվերսիադան, որին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է  7 մարզաձևով՝  ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվանդո և ուշու:
29-րդ համաշխարհային ունիվերսիադային Հայաստանը ներկայացնող 16 մարզիկ 7 մարզաձևում նվաճել են 6 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։ Համաշխարհային ունիվերսիադայում ցուցաբերած արդյունքի համար Հայաստանի ուսանողական մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը արժանանացել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի՝ Ոսկե հուշամեդալի: Իսկ ներքոհիշյալ մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով և արժեքավոր նվերներով.
1.Արթուր Թովմասյան -սպորտային մարմնամարզություն
2.Գոռ Մինասյան -ծանրամարտ
3.Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ
4.Անդրանիկ Կարապետյան-ծանրամարտ
5.Սերգեյ Վարդազարյան -թաեքվանդո
6.Կարապետ Թևոսյան -սանդա ուշու
7.Արթուր Դավթյան- մարմնամարզություն
8.Կարեն Բաղդասարյան-մարմնամարզության մարզիչ
9.Հակոբ Սերոբյան -մարմնամարզության ավագ մարզիչ
10.Վիգեն Խաչատրյան -ծանրամարտի մարզիչ
11.Փաշիկ Ալավերդյան-ծանրամարտի ավագ մարզիչ

12.Գևորգ Դանիելյան -թաեքվանդո-մարզիչ
13.Տիգրան Չոբանյան -ՀՀ ուշուի ավագ մարզիչ, ֆեդերացիայի նախագահ
14.Հովհաննես Գաբրիելյան-ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, Համալսարանական սպորտի եվրոպական                                                                               ասոցիացիայի գործկոմի անդամ: