ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Զինապարտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Ալեն Ներսեսի Շադունցին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 27-ին, Սյունիքի մարզ, Տեղ գյուղ, փող. 33, տուն 3, Օքսֆորդի համալսարան, ասպիրանտուրա)` մինչև 2022 թվականի ամառային զորակոչը.
2) Կարեն Տիգրանի Քրմոյանին (ծնվ.` 2000 թվականի մայիսի 21-ին, քաղ. Երևան, Գյուլբենկյան 43 շենք, բն. 96, Չիկագոյի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը.
3) Արեն Արմանի Կարապետյանին (ծնվ.` 1999 թվականի օգոստոսի 19-ին, քաղ. Երևան, Դավիթ Մալյան փող., 11 շենք, բն. 38, Օքսֆորդի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
4) Արա Տիգրանի Մամբրեյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 15-ին, քաղ. Ջրվեժ, Մայակ 2 շենք, բն. 46, Քեմբրիջի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը.
5) Ռոբերտ Սուրենի Դավթյանին (ծնվ.` 1995 թվականի սեպտեմբերի 4-ին, քաղ. Երևան, Ա. Ահարոնյան 20 շենք, բն. 28, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), մագիստրատուրա)` մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը.
6) Միքայել Ռուբենի Մկրտչյանին (ծնվ.` 1999 թվականի նոյեմբերի 13-ին, քաղ. Երևան, Զարյան 74-267, Հարվարդի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ նշված քաղաքացիները ներկայացրել են նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իրենց մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում Կարեն Քրմոյանի և Միքայել Մկրտչյանի 18 տարին լրանալուց հետո:
Կարեն Կարապետյան»