«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, և նրան պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

Դատավորը հայտնեց, որ  Գագիկ Եղիազարյանը դրսևորել է բացասական վարքագիծ և այս փուլում դատարանը չի փոխում խափանման միջոցը: Դատավորի հայտարարությունից հետո ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք սկսեցին բղավել՝  «ամոթ, ամոթ»:

Նշենք, որ Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը:

 

 

Մեկնաբանություններ