Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք կառույցների դեմ, որոնց կենտրոնական գրասենյակները գտնվում են ԱՄՆ տարածքում:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այս քայլով Պեկինն արձագանքում է Վաշինգտոնի «անպատասխանատու գործողություններին և Հոնկոնգի ներքին գործերին միջամտելու ամերիկյան կողմի քայլերին»:
Նախորդ շաբաթ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին Չինաստանի և Հոնկոնգի իշխանությունների մի շարք ներկայացուցիչների դեմ անհատական պատժամիջոցների կիրառման մասին: «Այդ պաշտոնյաներն առնչություններ ունեն Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումներին», – նշում էին Վաշինգտոնում:
Դրան ի պատասխան Չինաստանն արգելել է ամերիկյան ռազմանավերին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ, նաև պատժամիջոցներ է կիրառել Human Rights Watch, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» նկատմամբ: