Նախապատրաստվում է սոցիալական վճարից հրա­ժարվելու դիմումի ձևը

Government-RA

Կառավարությունը հուլիսի 31-ի նիս­տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապա­­հովող վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մաս­նակ­ցի կող­մից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պար­տա­կա­նութ­յու­նից հրաժարվելու վերաբերյալ տեղե­կատվության (դիմումի) ձևը: 

Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներ­կա­յում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազ­մելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մաս­նակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրա­ժարվելու վերա­­բերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշ­վարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համա­կարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավո­րու­թյուն կունենան սահմանված ժամկետներում` մինչև օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել հա­մա­պա­տասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:

Աղբյուրը` ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ