Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հանրապետության հրապարակ եկավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջիններս իրար հետ ունեցան առանձնազրույց, որը լսելի չէր լրագրողների համար, քանի որ նախագահի թիկնազորի անդամները լրագրողներին թույլ չտվեցին ձայնագրել խոսակցությունը: 

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին առաջարկում էր գնալ «Մարիոթ» հյուրանոց և բանակցություններ սկսել: Առանձնազրույցից հետո Արմեն Սարգսյանը հեռացավ Հանրապետության հրապարակից, իսկ ցուցարարները նրա հետևից բղավում էին «Քայլ արա, մերժիր Սերժին»: Հեռանալիս Արմեն Սարգսյանը հայտնեց, որ բոլոր լրագրողներին կհրավիրի իր մոտ:

 

Մեկնաբանություններ