Դասընթացի նկարագիրը․
ԿԽՄԿ-ն կազմակերպում է միջազգային մարդասիրական իրավունքի հնգօրյա դասընթաց մարդասիրական գործիչների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ զինված կոնֆլիկտներին կիրառելի իրավական դաշտին: Տեսության և պրակտիկայի համադրված դասընթացին հաջորդում է մեթոդաբանությանը, որը ներառում է զորավարժություններ, մոդելավորում և քննարկումներ՝ հիմնված իրական խնդիրների վրա, որնց մարդասիրական գործիչները բախվում են մինչ այսօր: Դասընթացի մեկնարկից առաջ մասնակիցները կանցնեն օնլայն ուսուցում, որի նպատակն է ծանոթացնել նրանց ՄՄԻ հիմնական կանոններին և սկզբունքներին:
Ծրագրում ընդգրկված թեմաները.
Բռնության դեպքերի դասակարգումը և զինված հակամարտության մեջ հայտնված անձինք
Ռազմական գործողությունների անցկացում
ՄՄԻ և մարդու իրավունքներ
Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը
Ազատությունից զրկված անձանց պաշտպանություն
Փախստականներ և ներքին տեղահանված անձինք
Մարդասիրական օգնություն
Ռազմական գործողություններին ուղղակի մասնակցություն
ՄՄԻ և զինված խմբեր
ՄՄԻ- ի իրականացման մեխանիզմներ
Խախտումների ճնշում
Դասընթացի մանրամասների համար անցնել հղումով՝ https://www.icrc.org/en/event/international-humanitarian-law-course-practitioners.