ԱԺ-ում կքննարկվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը. ուղիղ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր կշարունակվի Ազգային ժողովի արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ:
Նիստի օրակարգում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Օրակարգում է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին » և այլ օրենքի նախագծեր:

Հավենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:

Նիստն ուղիղ հերարձակամամբ կարող եք դիտել ստորև.