Հանրապետությունում շարունակվում են բողոքի ակցիաները

Վաղ առավոտից ցուցարարներն սկսել են իրականացնել բողոքի ակցիաներ հանրապետության տարբեր տարածքներում: Երևանում հայտարարված է գործադուլ և դասադուլ:

Այս պահին բազմաթիվ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է, ցուցարարները շարունակում են փակել փողոցները՝ կանգնելով կամ նստելով դրանց դիմաց:

Քիչ առաջ «Քայլ արա» շարժման մասնակիցները փակեցին նաև Մետրոպոլիտենը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ:

Փակ են նաև Հալաբյան, Կիևյան, Օրբելյան փողոցները, Մաշտոցի պողոտան, Օդանավակայան տանող ճանապարհը,  և մի շարք այլ փողոցներ, ինչպես նաև Երևան քաղաքից դուրս գտնվող մի շարք այլ ճանապարհներ:

Նշենք, որ վաղ առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ շրջափակել են նաև պետական կառույցների շենքերը: Քաղաքացիների մեջ կան նաև փաստաբաններ, որոնք ևս միացել են ցուցարարներին:

Մեկնաբանություններ