«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը ՀՀ դատարաններում շարունակում է հաջողությամբ պաշտպանել ներպետական և արտասահմանյան հայտնի ընկերությունների հեղինակային իրավունքները, այդ թվում՝Ինդիտեքս խմբի իրավունքները, որը հայտնի Զառա (ZARA), Մասսիմո Դուտտի (Massimo Dutti), Բերշկա (Bershka),Ստրադիվարիուս (Stradivarius), Փուլ ընդ Բեըր (Pull & Bear) և Օյշո (OYSHO) ապրանքանիշերի իրավատերն է։ Այսպես,Վճռաբեկ դատարանը 30.11.2018թ. նիստում բավարարեց «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» կորպորատիվ տնօրեն, փաստաբան Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ազգային ընթացակարգով գրանցված «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանը նման է հանրահայտ «ZARA» ապրանքային նշանին և գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (դատական գործի համար՝ ՎԴ/5614/05/15)։ Մինչ այդ՝ նույն դատական գործի շրջանակներում դեռևս 2016 թվականի մայիսի 12-ին հրապարակված դատական ակտով առաջին ատյանի դատարանը անվավեր էր ճանաչել ազգային ընթացակարգով գրանցված «ZARA WINES» ապրանքային նշանը։ Գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ապրանքային նշանները գրանցված են տարբեր դասերում, և մեր խնդիրն էր դատարանում ապացուցել ոչ միայն ապրանքային նշանների նմանությունը, այլ նաև այն, որ «ZARA» ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և«ZARA WINES», «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանների օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի՝ «ZARA» ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանն ու բարի համբավին։ Դատարանը «ZARA WINES»ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելիս վճռի հիմքում դրել է հենց այս հանգամանքը, ինչը նշանակում է, որ մեր փաստաբանական խմբի հաջող աշխատանքի արդյունքում նույն ճակատագիրը սպասվում է նաև «ZARA WINES Z TIGRANI» ապրանքային նշանին։
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում...
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունմամբ հնարավոր...
ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը ներկայացվում...
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...