Կումիցկիյը և ուրիշներն ըննդեմ Ռուսաստանի

Դիմումատուները՝ Ալեքսեյ Կումիցկիյը, Իգոր Գլուշչենկոն, Սերգեյ Վոլչկովը, Ռուստամ Ախմադիևը և Ֆյոդոր Նիկոլաևը, Ռուսաստանի բնակիչներ են, ծնվել են համապատասխանաբար 1983, 1972, 1970, 1988 և 1986 թվականներին։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց բերման ենթարկելու մասին ոստիկանության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց դեմ ծուղակ լարելու, իրենց պրովոկացիայի ենթարկելու և հանցագործության կատարմանը դրդելու մասին։

Համապատասխան ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 5 Դիմումատուներին։ 2012 թվականի մարտից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակաշրջանում Ռուսաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուների գործով վերջնական որոշումներ են կայացրել։ Ներպետական դատական ատյանները դատապարտել են 5 Դիմումատուներին ազատազրկման՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար։ Դիմումատուները բողոքել են ներպետական դատական ատյանների կողմից իրենց ազատազրկման դատապարտելու մասին կայացված որոշման դեմ, սակայն ապարդյուն։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նշել են, որ Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցներն իրենց պրովոկացիայի են ենթարկել և իրենք թմրամիջոցների վաճառք են իրականացրել՝ ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ ներպետական դատական ատյաններն իրենց ազատազրկման դատապարտելու մասին վճիռ են կայացրել՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության գործով իրենց դեմ հանցանշանների բացակայության պայմաններում։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Վերջիններս բողոքել են ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց բերման ենթարկելու մասին կայացված որոշման արդարացիության մասին։  Դիմումատուների խոսքերով՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ոստիկանության աշխատակիցներն իրենց պրովոկացիայի են ենթարկել և հորդորելու եղանակով դրդել են հանցագործության կատարման։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց գործով հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և մերժել է պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջի մասին Դիմումատուների ներկայացրած հայցը։

Մեկնաբանություններ