Ցուցարարների 5 հոգանոց պատվիրակությունը հրավիրվեց խորհրդարան

Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ խորհրդարանի առջև ցույց անող ուսանողներից հինգը  քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։

Հանդիպման հրավեր ուսանողներին արեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հանդիպումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ է՝ փակ դռների հետևում։

Երիտասարդները մուտք գործեցին շենք՝ հայտարարելով, որ բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում են չեն վարելու, այլ ընդամենը մուտք են գործում՝ քննարկելու ձևավորելու ինչ-որ մի ֆորմատ, որի շրջանակում առաջիկայում կսկսվեն բանակցություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հացադուլ անող ուսանողները ևս միացել էին ցուցարարներին: Հավելենք նաև, որ այսօր  Ազգային ժողովը   ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: