Դիմումատուն՝ «ԿԴ-Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Գործը վերաբերում է Դիմումատու ընկերության ներկայացրած բողոքին՝ իշխանությունների կողմից իրեն պատկանող մի քանի տոննա ցինկի պաշարները բռնագրավելուն և դրանց վրա արգելանք դնելուն:
Դիմումատուն քրեական գործ է հարուցել և ապացույցներ է ներկայացրել դատարան, որ Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են իրականացրել և պահել են բռնագրաված պաշարներն իրենց պահեստում: Այնուհետև, նրանք պահեստից տեղափոխել են պաշարները և պահել են դրանք մեկ այլ վայրում: Հետագայում պարզվել է, որ Դիմումատուին պատկանող ցինկի պաշարներն ամբողջությամբ անհետացել են: Դիմումատուն բողոք է ներկայացրել Ռուսաստանի ներպետական դատական ատյաններին՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ, սակայն ապարդյուն:
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է իշխանություների անհիմն և անօրինական գործողությունների և իրեն պատկանող ցինկի պաշարների անհետացման մասին:
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է նյութական վնասի համար Դիմումատու ընկերությանը վճարել 34․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։