Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:

Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Մեկնաբանություններ