Արմավիր քաղաքում մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը առաջին պահից դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Պարզվել է, որ պատանդ վերծրած քաղաքացին սպառնում է դանակով։ Պահանջում է կանչել նախկին կնոջը, որն աշխատում է այդ մանկապարտեզում։ Ամուսնու ներծուժելուց հետո կնոջը հաջողվել է փախչել։ Դանակով զինված անձը վնասել է նույն մանկապարտեզում աշխատող զոքանչին։ Դեպքի վայրում հավաքված տեղացիների խոսքերով՝ անձը տավում է թմրանյութերով և կնոջ հետ խնդիրներ ուներ։
386 դիտում