Անչափահասը վրաերթի է ենթարկվել

ԼՂՀ ոստիկանության հաղորդմամբ՝ օգոստոսի 9-ին ժամը 18:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1994թ. ծնված  Հ.Գ-ն, վարելով «ՈՒԱԶ» ավտոմեքենան Մ. Մաշտոց և Մելիքավան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի 2013թ. ծնված Ա.Ս-ին և նրան    մարմնական վնասվածքներով տեղափոխել   Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: