ԱԺ կողմից ընդունված երկու օրենքում փոփոխությոնները հակասում են սահմանադրությանը. ՍԴ որոշում


Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել, որով ՀՀ ԱԺ կողմից ընդունած օրենքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Սահմանադրականության տեսանկյունից
առերևույթ խնդրահարույց Օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով ՀՀ նախագահը դիմել էր ՍԴ:

Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային
գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշում է

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին
հակասող:

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին,
75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: