Ռուսաստանը մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

«Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիոն հիմունքներով փոխանցվում է ռուսաստանյան պատվիրակությանը», – ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր նախագահն էր Լեհաստանը, որը պաշտոնն ստանձնել էր 2019 թվականի օգոստոսին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 երկրներից, որոնցից 5-ը ունեն մշտական ​​անդամակցության կարգավիճակ։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը: Մնացած 10 ժամանակավոր անդամներն ընտրվում են երկու տարին մեկ`հատուկ կարգով։ Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղություն և անվտանգության համար։ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամները։