ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» գործով վճիռը նոյեմբերի 8-ին

Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 8-ին կհրապարակի որոշումը՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը քննելու իր իրավասության վերաբերյալ։

2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը առարկություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Ռուսաստանը նշել է, որ վերոհիշյալ կոնվենցիաների խախտումների մասին իր դեմ ներկայացված հայցի քննությունը Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից դուրս է։ Հետևաբար, Միջազգային դատարանը չի կարող քննել այդ հայցը։ Գործի շրջանակներում Ուկրաինան նույնպես գրավոր դիրքորոշում է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան։

Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի Հաագայում իր որոշումը ժամը 15:00-ին (տեղական ժամանակով)։ Հայտնի է նաև, որ լսումներին ուկրաինական պատվիրակությունը կղեկավարի եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարարի տեղակալ Ելենա Զերկալը: Եթե ​​Դատարանը պարզի, որ Ուկրաինայի ներկայացրած փաստարկներն օրինական և հիմնավոր են, ապա միջազգային դատարանը կկարողանա սկսել գործի քննությունն ըստ էության:

Ուկրաինայի իշխանությունների համոզմամբ՝ հիմք ընդունելով Ռուսաստանի իշխանությունների կողմից կատարված խախտումների մասին վկայող հիմնավոր ապացույցներն ու  փաստարկները՝ սույն գործով միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն Ուկրաինայի օգտին։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատավության ենթարկվի՝ միջազգային իրավունքի նորմերը ոտնահարելու համար։