Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում դատական բարեփոխումների մասին օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատական բարեփախումների մասին օրենքի նախագիծ է ստորագրել: Փաստաթղթի համաձայն, Ուկրաինայի Բարձրագույն դատարանի դատավորների կազմը կրճատվելու է 2 անգամ։ Օրենքի նախագծի մասին համապատասխան տեղեկությունը հրապարակված է երկրի պառլամենտի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի պառլամենտն ավելի վաղ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր նախագահի ներկայացրած օրենքի նախագիծը դատական բարեփախումների մասին: Երկրի բարձրագույն դատարանի դատավորների կազմը կհասնի 100 դատավորի՝ այս պահին գործող 200-ի փոխարեն, ինչպես նաեւ կփոփոխվի Դատավորների Բարձր որակավորման հանձնաժողովի ներկայիս կազմը և կկրճատվի դրա անդամների թիվը՝ 16-ից 12-ի: Ընդ որում, Արդարադատության բարձրագույն խորհուրդը պահպանելու է ստատուս-քվոն:

Օրենքը նաև ժամանակավորապես արգելում է պաշտոններ զբաղեցնել Որակավորման հանձնաժողովի և պետական դատական վարչակազմի այն ղեկավարներին, որոնք առնվազն մեկ տարի պաշտոնավարել են 2013-2019 թվականների միջակայքում:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Ռադան ընդունել է Զելենսկու դատական ​​բարեփոխումների մասին օրենքի նախագիծը: Նախագիծը քննադատվել է միջազգային հանրության կողմից և դիտվել է որպես այն, ինչը էականորեն սպառնում է դատական ​​անկախությանը: ՈՒկրաինական լրատվական գործակալություններից մեկը, անդրադառնալով օրենքի նախագծին, հայտնում է, որ երկրի Գերագույն ռադայում նշված նախագծի օգտին քվեարկել է 387 պատգամավորներից 236-ը: