Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարվա համար։ Այս մասին ասվում է հունվարի 21-ին ԱՄՀ փորձագետների ներկայացրած նոր զեկույցում։

«Երկու տարվա կայուն ընդլայնումից հետո համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով է աճում, քան սպասվում էր, իսկ ռիսկերը շարունակում են աճել»,-հայտնել է լրագրողներին ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Վերջինս պարզաբանել է, որ նման իրավիճակը գլոբալ աճի ավելի կտրուկ անկման վտանգ է առաջացրել և կոչ է արել երկրների ղեկավարներին պատրաստվել «լուրջ դանդաղեցման»:Համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ պատրաստած իր զեկույցի մեջ ԱՄՀ-ն նշել է, որ 2019թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,5 տոկոս և 2020 թվականին` 3,6 տոկոս, ինչը 0,2 և 0,1 տոկոսային կետով ցածր  է, քան հոկտեմբեր ամսվա կանխատեսումը: Մասնավորապես՝ ԱՄՀ-ն նշել է, որ, ակնկալում է Արևելյան Եվրոպայում տնտեսական աճի դանդաղում: Տնտեսագետները վստահ են, որ համաշխարհային տնտեսության վրա նման բասացական ազդեցություն են թողել մի շարք երկրների միջև առաջացած առևտրային պատերազմները։