ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեյի հաղորդմամբ՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար ՔԿ 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով 4 քննիչի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը, և 1-ի նկատմամբ՝ «նկատողություն»:
ՀՀ ՔԿ ծառայողի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն: