«Սա խայտառակություն է, իսկ ո՞ւմ կողմից է կատարվել, ե՞րբ է կատարվել, ԱԱԾ-ն թող բացահայտի». Էդուրադ Շարմազանով

Ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն. «Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա»,-այսօր նման հայտարարությամբ  հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Լրարգողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։

Ըստ Շարմազանովի՝ հանդիպման ժամանակ Արցախյան պատերազմի մասնակցներին ուղարկած նամակների, «պայոկների» հետ կապված լուրերը չեն եղել.  «Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։ Սա խայտառակությունն է, իսկ ո՞ւմ կողմից է կատարվել, ե՞րբ է կատարվել, ԱԱԾ-ն թող բացահայտի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ՝ «Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է»:

ԱԺ փոխնախագահը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ին քաղաքական պատասխանատու չի համարում կատարվածի համար, ինչպես նաև հորդորեց հարգել անմեղության կանխավարկածը և սպասել նախաքննության ավարտին. «Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք և՛ անմեղության կանխավարկածը, և՛ մյուս կողմի հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը»:

Շարմազանովը նաև հավելեց, որ ովքեր բյուջեից գումար են գողացել, թող օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն: