Պատգամավոր լինելու 6 տարիների ընթացքում, վերջապես, հնարավորություն ընձեռնվեց անձամբ Սերժ Սրգսյանին տեսնել և հարց հղել: Այս մասին ելույթի ժամանակ ասաց Էդմոն Մարուրքյանը:
«Մինչ այսօր ով եկել է, կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ։ Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ և ֆեյք-ինստիտուտներ։ Ունենք իրավիճակ, երբ թիվ մեկ պաշտոնյային կարող ենք հարցեր տալ»,- ասաց նա, հավելելով, որ ստեղծված իրավիճակում, երբ ցանկացած պաշտոնիայի ինչ-որ բան ես հարցնում և ասում, վերջինս հայտնում է, որ մեղավոր չէ, «վերևներից են ասում», ցույց տալով պատին Սերժ Սարգսյանի նկարը:
«Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք։ Ինչքան բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել։ Լավ բան չի ստացվում Ձեր մոտ։ Վերջին անգամ «Հայլուր» ե՞րբ եք նայել։ Այդ հաղորդումը Ձեզ դուր է գալիս։ Ձեր առողջապահության նախարարն ամեն օր անհանգստացնում է բնակչությանը։ Տրանսպորտի նախարարի համար թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է։ Որտեղի՞ց եք դուք գտնում այդ մարդկանց»,- Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ճանապարհին հայտնելով, որ ճանապարհը չկա, բայց պաշտոնյաները գոհ ու կուշտ են։ «Պրոբլեմը նրանում է, որ բոլորը գիտեն, դուք ոչ մի բան չեք փոխելու: Դուք շարունակելու եք պահպանել այս համակարգը և այս մարդկանց։ Ձեր վարչապետ ընտրվելու դեպքում Առողջապահության նախարարը կնշանակվի նույն մարդը, Տրանսպորտի նախարարը ևս և այդպես շարունակ: Միակ փոխարինելի մարդը Գալուստ Սահակյանն էր, ուրիշ փոփոխություն չենք տեսնում։ Ձեզ ասելու ենք, թե ինչ է կատարվում։ Կա երկու աշխարհ, ձեր աշխարհը, և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում։ Դուք շրջապատել եք ձեզ մարդկանցով, որոնք չեն ասում, թե ինչ է կատարվում։ Կամ ասում են, դուք փոփոխություններ չեք անում։ Սա ֆեյք պառլամենտական համակարգ է»,-ասաց պատգամավորը, մատնացույց անելով 200 մետր այն կողմ Սերժ Սարգսյանի վարճապետության դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին:
«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, ու Դուք ժամեր անց դառնում եք ՀՀ վարչապետ։ Այդ սահմանադրությամբ ոստիկանապետն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին։ Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու։ Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի այնպես անել, որ ուժ չկիրառվի ցուցարարների նկատմամբ»,- նշել է Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանն անդրարդարձավ նաև Սերժ Սարգսյանի այն խոսքին, թե բանտերում քաղաքական հայացքների համար անձինք չկան, մատնացույց արեց Անդրիաս Ղուկասյանին և Գևորգ Սաֆարյանին՝ բանտարկված տոնածառի համար, իսկ այժմ արդեն մեկ այլ գործով: