Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Կողմ՝ 77, դեմ՝ 18 ձայնով ՀՀ Վաչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: 

Նշենք, որ նիստի մեկնարկին գրանցվել էր 91 պատգամավոր:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Աժ-ի աշխատակազմին և ղեկավարությանը: «Սահմանադրական բարեփոխումից հետո ոչ ոք իրավուքն չունի ժողովրդի անունից խոսել: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»,-ասաց նորընտիր վարչապետը: Գիտակցեք, որ սա խորհրդարան է, խորհրդարանում որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք՝ դատավճիռ:

«Անձամբ ես և մեր քաղաքական ուժը երբեք արյան ծարավ չենք ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, նույնից թշնամու արյան ծարավ չունենք: Եթե դուք պետական շենքեր գրավելը խաղաղ ցույց եք համարում դա ձեր մոտեցումն է: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ կլինեին»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը, շարունակելով, որ այժմ սկսվում է Կառավարություն ձևավորման փուլը, որը երկար չի տևի: