Սահ­մա­նադ­րութ­յունն օժտ­ված է ան­մի­ջա­կան գործողութ­յան հատ­կա­նի­շով. Անահիտ Մանասյան

Սահմանադրության փոփոխությունների և ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ ի.գ.թ., Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ:

 -Վերջին օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո չունի անմիջական գործողություն: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի առնչությամբ:

– Այո, վերջին օրերին այս հարցը դարձել է լայն քննարկման առարկա։ Հարցադրմանը կփորձեմ անդրադառնալ՝ վերջինիս առնչվող համապատասխան դոկտրինները հիմքում ունենալով, քանի որ սա այն հարցերից է, որին անհնար է ճշգրիտ պատասխանել մակերեսային և դոկտրինալ հենք չունեցող դատողությունների միջոցով։ Առաջին հերթին հարկ է նկատի ունենալ, որ իրավունքի տեսության տեսանկյունից տարբերակված են «իրավունքի գործողություն» եւ «իրավունքի կիրառում», հետևապես նաեւ՝ Սահմանադրության «անմիջական գործողություն» և «անմիջական կիրառում» հասկացությունները։ Սահմանադրության գործողությունը այն ազդեցությունն է, որը Հիմնական օրենքն ունենում է հասարակական հարաբերությունների կանխորոշման ու կարգավորման տեսանկյունից։ Ակնհայտ է, որ իր կողմից ամրագրված կարգավորումների շրջանակներում Սահմանադրությունը միշտ էլ ունի անմիջական ազդեցություն, եւ Սահմանադրության տեքստում վերջինիս անմիջական գործողության առնչությամբ դրույթի առկայությունը չէ, որ Սահմանադրությունն օժտում է անմիջական գործողության հատկանիշով։ Օրինակ՝ Հիմնական օրենքն ամրագրում է, որ ԱԺ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, և ԱԺ գործում է իր կանոնակարգին համապատասխան։ Հիշյալ երկու նորմերն էլ ունեն անմիջական ազդեցություն և գործողություն, սակայն յուրաքանչյուրն իր կողմից սահմանած կարգավորումների առումով, այն է՝ 1. Սահմանադրությունն ինքը պետք է սահմանի ԱԺ լիազորությունները, և 2. ԱԺ գործունեությունը կարգավորելու նպատակով պետք է ընդունվի կանոնակարգ։ Ուստի անհրաժեշտ չէ որևէ լրացուցիչ միջնորդավորված ակտ ընդունել այն մասին, որ օրինակ՝ ԱԺ լիազորությունները սահմանվեն Սահմանադրությամբ։ Հակառակ եզրահանգման պարագայում կարելի է մտահանգել, որ, օրինակ՝ եթե երկրորդ իրավիճակում որևէ լրացուցիչ միջնորդավորված ակտի միջոցով չսահմանվի, որ Ազգային ժողովը պետք է գործի իր կանոնակարգին համապատասխան, և պետք է ընդունվի նման կանոնակարգ, ապա ԱԺ գործունեությունը կարգավորելու նպատակով չի կարող ընդունվել հիշյալ իրավական ակտն ու Ազգային ժողովն էլ չի կարող գործել իր կանոնակարգին համապատասխան։ Հետեւաբար, հիմնական եզրահանգումը հիշյալ համատեքստում այն է, որ Սահմանադրության ազ­դե­ցութ­յունն ան­մի­ջա­կան է և ամ­րագր­ված կար­գա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում միջ­նոր­դա­վոր­ված չէ այլ ակ­տե­րի ըն­դուն­ման ու գոր­ծարկ­ման անհ­րա­ժեշ­տութ­յամբ։ Այլ հարց է, որ Սահ­մա­նադ­րութ­յունն ինք­նին կա­րող է են­թադ­րել հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վոր­ման հա­մար այլ ակ­տե­րի ըն­դուն­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն։ Սա­կայն նույ­նիսկ նշված ի­րա­վի­ճակ­նե­րում էլ Սահ­մա­նադ­րութ­յունն օժտ­ված է ան­մի­ջա­կան գոր­ծո­ղութ­յան հատ­կա­նի­շով՝ Հիմ­նա­կան օ­րեն­քով ամ­րագր­ված կոնկ­րետ կար­գա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում։ Մաս­նա­վո­րա­պես, այն դեպ­քե­րում, երբ Սահ­մա­նադ­րութ­յու­նը նա­խա­տե­սում է, որ կոնկ­րետ հար­ցե­րին առնչ­վող ման­րա­մաս­նե­րը սահ­ման­վում են օ­րեն­քով, չի կա­րե­լի եզ­րա­հան­գել, որ Հիմ­նա­կան օ­րենքն այլևս չու­նի ան­մի­ջա­կան գոր­ծո­ղութ­յուն։ Պար­զա­պես նշված դեպ­քե­րում վեր­ջի­նիս ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յու­նը սահ­մա­նա­փակ­վում է այն կոնկ­րետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման շրջա­նակ­նե­րով, ո­րոնք հստա­կո­րեն ամ­րագր­ված են սահ­մա­նադ­րա­կան նոր­մում։ Ա­վե­լի կոնկ­րետ՝ ներ­կա­յաց­ված ի­րա­վի­ճակ­նե­րում Սահ­մա­նադ­րութ­յունն ան­մի­ջա­կա­նո­րեն են­թադ­րում է, որ քննարկ­վող հար­ցադ­րում­նե­րը են­թա­կա են լրա­ցու­ցիչ կա­նո­նա­կարգ­ման, իսկ այդ լրա­ցու­ցիչ կար­գա­վո­րում­նե­րին առնչ­վող ման­րա­մաս­նե­րը պետք է ամ­րագր­վեն հենց օ­րեն­քով, և ոչ որևէ այլ ակ­տով։

– Արդյոք կարելի՞ է եզրահանգել, որ Սահմանադրության նորմերը ցանկացած իրավիճակում հնարավոր է անմիջականորեն կիրառել։

– Սահմանադրության անմիջական կիրառման վերաբերյալ եզրահանգումներ կատարելիս անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել։ Սա շատ նուրբ հարց է՝ պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ, ինչպես արդեն նշեցի, Սահմանադրության «անմիջական գործողությունն» ու «անմիջական կիրառումը» տարբեր տեսական հենք ունեցող եւ միմյանցից տարբերվող հասկացություններ են։  Ի տարբերություն Սահմանադրության անմիջական գործողության՝ անմիջական կիրառումը  սահմանված հատուկ ձևերով իրականացվող իրավասու մարմինների պետաիշխանական գործունեությունն է՝ ուղղված կոնկրետ դեպքում սահմանադրական նորմերի իրացմանը և դրանց կիրառման համապատասխան ակտերի ընդունմանը։ Ակնհայտ է, որ այդ կի­րառ­ման ըն­թաց­քում անհ­րա­ժեշտ է հաշվի առնել կոնկրետ չա­փա­նիշ­ներ եւ սկզբունքներ։ Մաս­նա­վո­րա­պես, ա­ռա­ջին կարևոր հան­գա­ման­քը, որն այդ ա­ռու­մով պետք է ու­շադ­րութ­յան ար­ժա­նա­նա, այն է, որ Սահ­մա­նադ­րութ­յան կի­րա­ռու­մը ի­րա­վա­սու սուբ­յեկտ­նե­րիկող­մից ի­րա­կա­նաց­վող  գոր­ծու­նեութ­յան տե­սակ է։ Հարկ է նաեւ նկա­տի ու­նե­նալ, որ սահ­մա­նադ­րա­կան նոր­մե­րը ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յուն են ու­նե­նում սոսկ այն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տե­սանկ­յու­նից և հա­րա­բե­րութ­յան այն սուբ­յեկտ­նե­րի նկատ­մամբ, ո­րոնց ա­ռու­մով կի­րա­ռե­լի ու վե­րա­բե­րե­լի են։ Օրինակ՝ սահմանադրական իրավունքների պարագայում վերջիններիս հասցեատերը, որպես կանոն, պետությունն է, և ձևավորված հիմնական դոկտրինների համաձայն՝ այդ իրավունքները մասնավոր սուբյեկտներին չեն սահմանափակում։ Այլ հարց է, որ տարբեր իրավական համակարգերում, օրինակ՝ ԱՄՆ, Գերմանիա եւ այլն, առկա է ձևավորված դատական պրակտիկա այն առումով, թե որ դեպքերում մասնավոր սուբյեկտի կողմից հիմնական իրավունքների խախտման համար կարող է պատասխանատվություն կրել պետությունը (օրինակ՝ երբ ոչ պե­տա­կան մարմ­նի գոր­ծո­ղութ­յուն­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն ուղ­ղորդ­վում են պե­տա­կան իշ­խա­նութ­յան կող­մից, երբ ի­րա­կա­նաց­վում են պե­տա­կան հար­կադ­րան­քի կամ էա­կան խրա­խու­սան­քի արդ­յուն­քում, երբ այդ գոր­ծո­ղութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­վում են պե­տութ­յան մաս­նակ­ցութ­յամբ, ին­չը կա­րող է ար­տա­հայտ­վել կա­ռա­վար­ման, դրա­մա­կան կամ գույ­քա­յին մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման տես­քով եւ այլն)։ Ավելին, Հիմ­նա­կան օ­րենքն ար­ժեք­նե­րից զուրկ փաս­տա­թուղթ չէ, և վերջինիս կողմից ամրագրված հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը ստեղ­ծում են ար­ժեք­նե­րի նպա­տա­կա­յին հա­մա­կարգ, ինչն ազ­դում է նաև մաս­նա­վոր ի­րա­վուն­քի զար­գաց­ման վրա։ Սակայն ներկայացված հանգամանքները հարցի էությունը չեն փոխում, և որպես օրինաչափություն՝ հիմնական իրավունքների հասցեատերն է պետությունը, ու այդ իրավունքների գործողությունը չի տարածվում մասնավոր անձանց միջեւ հարաբերությունների վրա։ Նկատի ունենալով հարցազրույցի ձևաչափը եւ այն, որ սա չափազանց խորը դոկտրինալ հարցադրում է, հիշյալ համատեքստում ձեռնպահ կմնամ վերջինիս առնչությամբ այլ մանրամասներ ներկայացնելուց։ Պարզապես եզրահանգեմ, որ նույնիսկ հիմնական իրավունքների պարագայում Սահմանադրության անմիջական կիրառումը չափազանց նուրբ ինստիտուտ է, ենթադրում է հստակ չափանիշների եւ սկզբունքների հաշվառում՝ առանց որի անհնար է խոսել սահմանադրական նորմերի գրագետ, ապտշաճ, տեղին և դոկտրինալ հենք ունեցող կիրառման մասին։ Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ինքն է դիրքորոշում արտահայտել այն մասին, որ հանրային իշխանության բոլոր մարմինները իրենց գործունեության ընթացքում պետք է մեկնաբանեն և կիրառեն Սահմանադրությունը, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը տալիս է Սահմանադրության վերջնական և համապարտադիր պաշտոնական մեկնաբանություն՝ ապահովելով Հիմնական օրենքի միատեսակ կիրառությունը: 

– Ըստ այդմ, որ առանց որևէ այլ ակտի կիրառման հնարավո՞ր է բոլոր իրավիճակներում մեջբերել սահմանադրական նորմերը և կարգավորել կոնկրետ իրավահարաբերությունները։

– Հարկ է նկատի ունենալ, որ կիրառման առաջնություն ունեն ավելի ցածր իրավական ուժ ունեցող նորմերը։ Միեւնույն ժամանակ, սրա հիմքում դրված տրամաբանությունն այն է, որ վերջիններս պետք է առավել կոնկրետ եւ մանրամասն կարգավորեն կոնկրետ հարաբերությունները, քան ընդհանուր նորմը։ Ավելին, իրավունքի տեսության տեսանկյունից նորմը կարող է դիտարկվել որպես հատուկ սոսկ այն դեպքում, երբ պարունակում է ընդհանուր նորմի համեմատությամբ որեւէ լրացուցիչ հատկանիշ՝ ընդգրկելով ընդհանուր նորմի հիմնական հատկանիշները։ Հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հատուկ նորմի մասին խոսելը։ Հետեւաբար, իրավական տեխնիկայի առումով ողջունելի չեն տարատեսակ իրավական ակտերում նորմերի տառացի կրկնություններն ու դրանց պարզ վերարտադրությունը։ Հետեւաբար, եթե սահմանադրական նորմը ինքնին պարունակում է կոնկրետ հարցի կանոնակարգման ուղենիշներն ու կարիք չունի որեւէ միջնորդավորված ակտի միջոցով լրացուցիչ կանոնակարգման, ապա ակնհայտ է, որ նշված նորմը կարելի է կիրառել կոնկրետ իրավահարաբերությունների կարգավորման նպատակով։ Օրինակ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորներին Ազգային ժողովն ընտրում է տասներկու տարի ժամկետով։ Հիշյալ նորմն ուղղակիորեն վերարտադրված չէ որեւէ այլ իրավական ակտում եւ ունի անմիջական կիրառություն։ Հետեւաբար, չնայած ավելի ցածր ուժ ունեցող նորմերի կիրառման առաջնությանը, հարկ է նկատի ունենալ նաեւ նշված հանգամանքները, եւ Սահմանադրության անմիջական կիրառման ու կիրառման առաջնության հարցադրումները վերլուծել դրանց համատեքստում։