Տիգրան Ավինյանը կոչ է անում համագործակցել նոր իշխանությունների հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է անում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին հյամագործակցել նոր իշխանությունների հետ և պատմել իրենց և իրենց մերձավորների հանցագործությունների մասին.

«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»։