ՄԻԵԴ վճիռ. «Valle Pierimpiè Società Agricola S.p.a»-ն ընդդեմ Իտալիայի

europea_court_of_human_rights_big

ECHR 268 (2014)
23.09.2014
Valle Pierimpiè Società Agricola S.p.a ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 46154/11) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը 2014թ. սեպտեմբերի 23-ին միաձայն կայացրեց իր վճիռը «Valle Pierimpiè Società Agricola S.p.a»-ն ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 46154/11) գործով: Դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ առաջին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Գործը վերաբերում է Վենետիկի ծովածոցի մի մասը, որը հայտնի է «Valle Pierimpiè» անվամբ, հանրային սեփականություն հայտարարելուն, այն դեպքում, երբ դիմումատու ընկերությունը ձեռք էր բերել ծովածոցի վերոհիշյալ հատվածը  և օգտագործում էր ձկնաբուծության համար:

Դատարանը գտել է, որ տվյալ հովիտը պետական սեփականություն հայտարարելը անհամաչափ միջամտություն է դիմումատու ընկերության սեփականության իրավունքի անարգել իրականացմանը: Դատարանը նշել է, որ պետությունը չի պահպանել արդարացի համաչափությունը մասնավոր և հանրային շահերի միջև, հետևաբար դիմումատու ընկերության վրա դրվել է չափազանց մեծ և անիրագործելի բեռ: 

Սկզբունքային փաստեր

Դիմումատու «Valle Pierimpiè Società Agricola S.p.a»-ն Իտալիայի օրենսդրությանը համապատասխան ստեղծված բաժնետիրական ընկերություն է (այսուհետ՝ Ընկերություն): Ընկերությունը նախկինում ձեռք է բերել արտադրամաս, որը հայտնի է  «Valle Pierimpiè» անվամբ, որը գտնվում է Վենետիկի ծովածոցում: Ծովածոցի տվյալ հատվածը բնակչությունը անվանում է «ձկնոսության հովիտներ»: Ընկերությունը տվյալ տարածքը ձեռք բերելուց հետո այդտեղ իրականացրել է ձկնաբուծական գործունեություն:

1989թ., 1991թ. և 1994թ. Պադուայի իշխանությունները կարգադրել են Ընկերությանը ազատել տարածքը՝ հիմնավորելով, որ դա պետական սեփականություն է: Դիմումատու ընկերությունը ֆինանսների, տրանսպորտի, նավավարության նախարարությունների դեմ վարույթ է սկսել Վենետիկի շրջանային դատարանում: Հայցը մերժվել է դատարանի կողմից ր դատարանը վճռում նշել է, որ տարածքը պետական սեփականություն է, հետևաբար Ընկերությունը չի կարող պետական մարմիններից փախատուցում պահանջել: Տվյալ վճիռը բողոքարկելուց հետո թեղնվել է օրինական ուժի մեջ:

Բողոքը, Ընթացակարգը, Դատարանի կազմը

Հիմնվելով Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի վրա (սեփականության պաշտպանության իրավունք)՝ դիմումատուն բողոքում է, որ զրկվել է սեփականությունից առանց համարժեք փեխհատուցման:

Վճիռը կայացվել է 7 դատավորներից կազմված Պալատի կողմից. այդ թվում՝

  • Işıl Karakaş (Թուրքիա)՝ նախագահ
  • Guido Raimondi (Իտալիա)
  • András Sajó (Հունգարիա)
  • Nebojša Vučinić (Մոնտենեգրո)
  • Helen Keller (Շվեյցարիա)
  • Egidijus Kūris (Լիտվա)
  • Robert Spano (Իսլանդիա), դատավորներ,

Բաժնի քարտուղարի տեղակալ՝ Abel Campos:

Դատարանի վճիռը

Առաջին արձանագրություն. հոդված 1

Կառավարությունը նշել է, որ «Valle Pierimpiè»-ն ներառվել է Վենետիկի ծովածոցի կազմում 1783թ., ուստի հանդիսանում է պետական սեփականություն: Վենետիկի դատարանները «ձկնորսության հովիտը» դիտել են որպես «ազատ հովիտ», որտեղ մարդիկ կարող են նույն ազատությամբ ձկնորսություն կատարել ինչպես կկատարեին ձկնորսության բաց գոտիներում: Կառավարությունը պատճառաբանել է, որ Ընկերությունը չէր կարող ձեռք բերել որևիցե սեփականատիրական իրավունք, քանի որ հանրության համար նախատեսված տարածքները ենթակա չեն վաճառքի:

Տվյալ դեպքում «Valle Pierimpiè Società Agricola S.p.a.»-ն ունի տիտղոսային տիրապետման իրավունք, քանի որ սեփականության իրավունքը ստացել է նոտարական վավերացում, և պետական գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրանցում:

Դիմումատու ըներությունը կարողացել է իր տիրապետման օրինականությունը հիմնավորել 15-րդ դարից եկող սովորույթով, որի համաձայն ձկնորսական հովիտները զավթած անձանց տրվել է տիտղոս և հանդուրժվել է նրանց կողմից տարածքի զավթումը և օգտագործումը: Դիմումատուն վճարել է գույքահարկ որպես սեփականատեր և գործել է որպես սեփականատեր: Այս հանգամանքները տիտղոսայնություն են շնորհում Ընկերությանը, որն էլ պաշտպանվում է Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով:

Ըստ այդմ Դատարանը գտավ, որ տվյալ տարածքի ներառումը հանրային տարածքների կազմում անհամաչափ միջամտություն է Ընկերության սեփականության իրավունքի անարգել իրականացմանըև չի համապատասխանում Կոնվենցիայով նախատեսված «զրկման» չափանիշներին:

Դատարանը գտել է, որ միջամտությունը ունեցել է էական իրավական հիմքեր և հետապնդել է իրավական նպատակ, այն է՝ պահպանել բնությունը և ծովածոցի էկոհամակարգը և ծովածոցը հասանելի դարձնել հանրության օգտագործմանը:

Դատարանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք միջամտությունը եղել է համաչափ իրավական նպատակին, և արդյոք մասնավոր և հանրային շահերի բախմանհարցում պահպանվել է արդարացի համաչափությունը: Դատարանը, մասնավորապես նշել է, որ տվյալ գործում Դիմումատուին իր սեփականության զրկման դիմացչի առաջարկվել որևիցե փոխհատուցում և ավելին պահանջվել է փոխհատուցում  Valle Perimpiè-ի անօրինական զավթման համար: Չնայած փոխհատուցման գումարները պետք է որոշվեին առանձին քաղաքացիական գործի շրջանակներում, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այդ գումարները կլինեն հսկայական:

Դատարանը նշել է նաև այն հանգամանքը, որ ներպետական դատարանները տարածքը պետական սեփականության փոխանցելով Ընկերությանը զրկել են իր «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից», քանի որ տվյալ հովիտը հանդիսացել է Ընկերության ձեռնարկատիական գործունեության հիմքը, իսկ ընկերությունը ձեռնարկատիական գործունեությամբ զբաղվել է իրավաչափ ձևով:

Չնայած Ընկերությունը կարող էր տեղափոխել  իր գործունեության վայրը՝ դա կապված կլիներ մեծ ծախսերի հետ, իսկ իշխանությունները չեն ձեռնարկել որևիցե քայլ, որպեսզի կրճատեն այդ ծախսերը:

Վերջապես Դատարանը գտել է, որ իշխանությունների գործողությունները միջամտել են դիմումատուի սեփականության իրավունքի անարգել իրականացմանը և միջամտությունը համաչափ չի եղել հետապնդաշ իրավական նպատակին: Պետությունը չի պահպանել համաչափությունը հանրային և մասնավոր շահերի բախման տվյալ խնդրում, իսկ դիմումատու ընկերության վրա դրվել է չափազանց մեծ և անիրագործելի բեռ, ինչն էլ խախտել է ընկերության` Կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքը:

Հոդված 41. արդարացի փոխհատուցում

Դատարանը սույն գործով դիմումատուի օգտին սահմանել է 5,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 25,000՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում: Դատարանը նյութական վնասը հաշվարկի խնդիրը թողել է հետագա քննարկման:

Վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանորթանալ այստեղ: