Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանը հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին. ՀՔԾ

InvestigatoryՔաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով [պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով] հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվական կենտրոնը:

Ըստ քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցը չթույլատրվող վայրում մեքենայով շրջադարձ կատարելու համար իրեն դիտողություն է արել և այդ հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: