ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:

Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքըրը: Վերջինիս Անկարան առաջարկում է նշանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 75-րդ նախագահի պաշտոնում: