ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Վրաստանի առաջարկած բանաձևը ներքին տեղահանվածների և փախստականների վերաբերյալ

05.06.2014-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի շրջանից/Հրավային Օսիայից (Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների դրության մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 69 կողմ, 13 դեմ և 79 ձեռնպահ ձայներով: Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետությունը:

Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Գլխավոր ասամբլեան ճանաչում է բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների և նրանց ժառանգների, անկախ իրենց անկախ էթնիկական պատկանելությունից, իրավունքը` վերադառնալու իրենց հարազատ տները Վրաստանի ողջ տարածքում` այդ թվում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում/Հրավային Օսիայում»: Փաստաթուղթը նախատեսում է վերոհիշյալ անձանց` իրենց տներ կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու անարգել վերադարձի ժամանակացույցի մշակում:

Փաստաթղթում ընդգծվում է նաև «Վրաստանում կոնֆլիկտներից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների գույքային իրավունքները պաշտպանելու և այդ իրավունքների խախտմամբ սեփականության ձեռք բերումից զերծ մնալու» անհրաժեշտությունը:

Բանաձևը հաստատում է «ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության անթույլատրելիությունը»: Նաև «կոչ է արվում ժնևյան բանակցությունների բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը` ամուր խաղաղություն հաստատելու ուղղությամբ»: