«ՀՀ զինված ուժերում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է». Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում չկա ոչ մի մահ, որը թաքցրած է:

««Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան։ Մարդկանց զգացմունքների հետ մի խաղացեք, ես անձամբ ձեզ բազմիցս ապացուցել եմ, որ դուք իրավիճակին երբեք չեք տիրապետել։ Ինչ, որ կտորներ պոկելով իրականությունից ճշմարտաության տեղ մի մատուցեք։ ՀՀ ԶՈւ երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ դա մեր գործելաոճը չի, երկրորդ դա անհնար է և երրորդ. եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիսթերիան հիմա հասել էր մինչև Մարս։ Ամեն տարի նույնն եք անում։ Զորացրված զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ ու այն էլ թաքցրած։ Տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ և այսպես շարունակ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ