Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.50-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեի դիմաց թիվ 10 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 24-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ 21053» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 15.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Շահեն Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ոսկանյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Իսուզու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 21.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի դիմաց «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենայի:
«Օպել»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 9.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 40/1 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան», «Հոնդա» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բանուկ մասով անցնող կովին, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: