Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

SONY DSC

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հոկտեմբերի 18-ից մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Հարկադիր կատարողների ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
– համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
– կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
– ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.
– չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների 98 հարկադիր կատարողներ:

Մեկնաբանություններ