Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն

Երևանի հեռուստաաշտարակի վրա օգոստոսի 7-12-ն իրականացվելու են աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ։

Այդ պատճառով, օգոստոսի 8-11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով: