Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է. Արժույթի միջազգային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը քննարկել է 2018 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի (FSSA) կայունության գնահատականը և Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն:

ԱՄՀ-ում նշել են, որ 2012 թվականից ի վեր Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է։ Մակրոտնտեսական ցուցանիշները դրական են, իսկ ֆինանսական համակարգը կայուն է: ԱՄՀ գործադիր խորհրդի իրականացրած գնահատման տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգը դիմակայել է 2014 թվականի տնտեսական ճգնաժամին՝ մի շարք կարգավորորումների և բարելավման շնորհիվ։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը նաև ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական զարգացման միտումներ, և բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին։ ԱՄՀ-ի գործադիր տնօրենները ողջունել են Հայաստանի իշխանությունների կողմից ֆինանսական համակարգում արձանագրված առաջընթացը։