Կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ-ի գործակալություններն են եղել

Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։

Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։

Թիրախների թվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միությունների միջազգային ֆեդերացիան։

Lookout-ն ասում է, որ մտքի կենտրոնները, ներառյալ՝ ԱՄՆ խաղաղության ինստիտուտը, Ժառանգության հիմնադրամը և Արեւելք-Արեւմուտք կենտրոնը նույնպես թիրախավորված են եղել։