«Կարծում եմ՝ այս դատական ակտը կհամարվի նախադեպային». փաստաբան

«Հենց նոր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Ա.Օհանյանի) շուրջ 14 ամիս տևած դատավարությունից հետո դատավճռով իմ պաշտպանյալ Ա.Ա-ի վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3 մասով վերագրվող արարքը ( ի դեպ, որով մեղադրողը որպես պատիժ միջնորդել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ անձնական գույքի բռնագրավմամբ) վերարորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2 մասով, նշանակեց պատիժ տուգանքի ձևով, հաշվանցելով նախկինում շուրջ 9 ամիս կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, ըստ էության, ազատեց պատժից:

Նշվածը այս գործով նունպես համարում եմ մեծ հաղթանակ, կարծում եմ դատական ակտը կհամարվի որոշ առումով նախադեպային: Շնորհակալություն պարոն Օհանյանին դատական քննությունը հետաքրքիր անցկացնելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Հրանտ Անանյանը:

Մեկնաբանություններ