Խոսրովի անտառում շարունակվում են հրդեհաժիջման աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

Լուսանկարը՝ mess.am-ի