Դատաքննությունը մտավ դատական վիճաբանությունների փուլ.«Իգլայի գործ»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց. Հաջորդ դատական նիստին մեղադրող Արամ Արամյանը հանդես կգա մեղադրական ճառով:   

Այսօրվա դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հայտարությունով հանդես եկավ և մանրամասնեց,  որ 2009 թվականին Էջմիածին քաղաքում ոմն Ջիվան Գասպարյան էր սպանվել, և ԱԱԾ-ի աշխատակիցները իրեն ձերբակալելուց հետո հայտնել են, որ եթե վերջինս Սամվել Բաբայանի գործի հետ կապ չունես, ապա այդ սպանությունը իրեն են վերագրելու. «Ես 2009 թվականին Սիբիր էի, իսկ ԱԱԾ-ն ասում էր, որ էդ սպանությունը վեկալ»,-մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով մեղադրվում են 7 ամբաստանյալ, որոնցից  Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի նկատմամբ, որպես  խափանման միջոց ընտրվել է կալանքը,  իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի