Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում:
«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է նրա դիմումի մեջ։