Գրպանահատության դեպք Երևանում

Օգոստոսի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում գողացել են 1989 թ. ծնված Անի Ս.-ի պայուսակը (պատճառվել էր 60.000 դրամի վնաս):

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի գրպանահատության դեմ պայքարի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 67 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ըստ ոստիկանության՝ գողոնը հայտնաբերվել է: