Արմեն Ղևոնդյանը նշանակվել է դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»:

Նախագահի մեկ այլ հրամանով Արմեն Ղևոնդյանը նշանակվել է  Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ: