Օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, խուլիգանության 3, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հարկերից խուսափելու 2-ական ու դրամանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5 և կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: