Քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ ավտոերթ իրականացրին Երևանի փողոցներով՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ավտոերթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի մոտից:
Քաղաքացիները պահանջում են, որպեսզի ավագանու բոլոր խմբակցությունները հրաժարական տան և ավագանու նոր ընտրություններ անցկացվեն:
Նշենք, որ արդեն մի քանի օր է ինչ քաղաքացիները իրականացնում են նմանատիպ ակցիաներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Երևանի Քաղաքապետարանի մուտքի դիմաց: